Հայաստանի պատմամշակութային ժառանգությունն աշխարհի ժողովուրդների լեզուներով Արտասահմանյան գրականության գրադարանի ֆոնդերում

Հեղինակներ

  • ՄԱՐԻԱ ԲԵԼՈԿՈԼԵՆԿՈ Մ. Ռուդոմինոյի անվան արտասահմանյան գրականության համառուսաստանյան պետական գրադարան Հեղինակ

DOI-:

https://doi.org/10.52027/18294685-bmk2023.sp

Բանալի բառեր-:

Հայաստանի մշակույթ, գրատպության պատմություն

Ամփոփում

Պետությունների և ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունները և համագործակցությունը հիմնված են փոխադարձ ճանաչողության, փոխըմբռնման, միմյանց պատմության և մշակույթի նկատմամբ հարգանքի վրա։ Արտասահմանյան գրականության գրադարանի հավաքածուն ներառում է թեմատիկ, լեզվական և ժամանակագրական լայն շրջանակի տպագիր փաստաթղթեր՝ Ռուսաստանի և ողջ աշխարհի ժամանակակից ընթերցողներին և հետազոտողներին ներկայացնելով Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը: Որոշ գրքերի օրինակով կարելի է հետևել դարաշրջանների, լեզուների և մարդկային ճակատագրերի յուրահատուկ բազմաշերտ միջմշակութային խաչուղիների: Օրինակ՝ հազվագյուտ գրքերի և հավաքածուների կենտրոնում պահվում է 1844 թ. Փարիզում տպագրված մի աշխատություն, որը պատմում է 5-րդ դարում քրիստոնյա Հայաստանի ազգային ապըստամբության մասին։ Գիրքը ֆրանսերեն է թարգմանվել Վենետիկի հայկական ակադեմիայում, իսկ նախկինում եղել է լայն ճանաչում ձեռք բերած «Քաղաքը քթախոտատուփի մեջ» հեքիաթի հեղինակ իշխան Վ. Ֆ. Օդոևսկու գրադարանի մի մասը։ Հեղինակի գործունեությունը որոշ ժամանակ կապված է եղել Կայսերական հանրային գրադարանի հետ:

Հեղինակի կենսագրությունը

  • ՄԱՐԻԱ ԲԵԼՈԿՈԼԵՆԿՈ , Մ. Ռուդոմինոյի անվան արտասահմանյան գրականության համառուսաստանյան պետական գրադարան

    Մարիա Բելոկոլենկոն Մ. Ռուդոմինոյի անվան արտասահմանյան գրականության համառուսաստանյան պետական գրադարանի տնօրենի գրադարանային աշխատանքների գծով տեղակալն է։ Մանկավարժական գիտությունների թեկնածու է։ «Ընթերցանության ռուսական ասոցիացիա» միջտարածաշրջանային հասարակական կազմակերպության փոխնախագահն է, մշակույթի ոլորտում Մոսկվայի կառավարության մրցանակի դափնեկիր։ Մոսկվա քաղաքի մշակույթի պատվավոր աշխատող է։

firts page of the article

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-11-11

Թողարկում

Բաժին

Հոդվածներ

Ինչպես մեջբերել

Հայաստանի պատմամշակութային ժառանգությունն աշխարհի ժողովուրդների լեզուներով Արտասահմանյան գրականության գրադարանի ֆոնդերում. (2023). Բանբեր Հայաստանի գրադարանների, 6(1), 10-14. https://doi.org/10.52027/18294685-bmk2023.sp

Նմանատիպ հոդվածներ

1-10 of 50-

Դուք կարող եք նաև սկսել նմանության խորացված որոնումը այս հոդվածի համար: