Ամսագրի մասին
«Բանբեր Հայաստանի գրադարանների» գիտամեթոդական հանդեսը հրատարակվում է 2015թ.-ից (2015-2019, 2021-առ այսօր), Հայաստանի ազգային գրադարանի կողմից։ Հանդեսը նախատեսված է գրադարանային, թանգարանային, հրատարակչական, արխիվային և այլ հարակից ոլորտների մասնագետների և հետազոտողների համար։ «Բանբեր Հայաստանի գրադարանների»-ն հանրահասանելի հանդես է։ Բոլոր հոդվածները ընթերցողներին հասանելի են անվճար՝ առանց բաժանորդագրության վճարների կամ գրանցման սահմանափակումների։
Ընթացիկ թողարկումը

2025 թվականի առաջին թողարկումը ներառում է հոդվածներ հետևյալ թեմատիկ ուղղություններով՝ Ազգային ժառանգության պահպանություն, Թվային բովանդակության կառավարում, Կառավարում և մասնագիտական զարգացում, Սփյուռքի ժառանգության պահպանություն և հանրահռչակում։ Հանդեսը նախատեսված է գրադարանագիտության, մատենագիտության, թանգարանագիտության, հումանիտար գիտությունների ոլորտի մասնագետների համար։
Հոդվածներ