Տեղեկատվություն կարդացողների համար
«Բանբեր Հայաստանի գրադարանների» հանդեսի հիմնական նպատակն է ներկայացնել ժամանակակից գրադարանագիտության զարգացումները, ոլորտի հիմնախնդիրները, միջազգային փորձը և ձևաչափերը, գրադարանային կառավարման համակարգերը և նորությունները։
Հանդեսի խմբագրական խորհրդում ու խմբագրակազմում ներգրավված են հայաստանյան և օտարերկրյա հեղինակավոր մասնագետներ։ Հոդվածները և հաղորդումները ուղեկցվում են եռալեզու ամփոփումներով։
«Բանբեր Հայաստանի գրադարանների» գիտամեթոդական հանդեսը գրանցված է EBSCO միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական հրատարակությունների հարթակում, որը հասանելի է աշխարհի ավելի քան 30 երկրների 3500 համալսարաններին և գրադարաններին։ Այս փաստը հնարավորություն կտա ապահովելու հանդեսի տեսանելիությունը և հասանելիությունը ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային լսարանի համար: