ԹԷՈԴԻԿԻ «ԱՄԷՆՈՒՆ ՏԱՐԵՑՈՅՑԸ»՝ ԻԲՐԵՒ ՆԱՄԱԿԱԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹԵԱՆ ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ

Հեղինակներ

  • ՔՆԱՐԻԿ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ ՔՆԱՐԻԿ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոն Հեղինակ

DOI-:

https://doi.org/10.52027/18294685-akt2023.sp

Բանալի բառեր-:

Թէոդիկ, «Ամէնուն տարեցոյցը», բանասիրական ճշգրտումներ

Ամփոփում

Հայ մամուլը իր սկզբնաւորման ժամանակից միշտ եղել է գրամշակութային հայեացքի, երկխօսութեան ասպարէզ: Այդ երկխօսութիւնը մեծապէս պայմանաւորել է նաեւ նամակագրութիւնը՝ իր այլազան դրսեւորումներով՝ պարզ կենցաղային տարրերից մինչեւ գրապատմական ու մշակութային սուր բանավէճեր: Այս առումով պէտք է յիշատակել «ամէնուն Թէոդիկի» 
(Շահան Շահնուր) վիթխարի դերակատարութիւնը ազգային գեղարուեստական մտածողութեան ձեւաւորման գործում՝ ամբիոն ունենալով իր հրատարակած «Ամէնուն տարեցոյց»ը (1907-1928 թթ.): Այն արձագանգեց հայ եւ օտար գրական, քաղաքական, մշակութային անցուդարձերին՝ իւրատեսակ վկայարան դառնալով ազգային գրական շարժման դրսեւորումների 
համար (Եղիա Տէմիրճիպաշեան, Յակոբ Օշական, Վահան Թէքէեան, Ռուբէն Սեւակ եւ շատ ուրիշներ): 

Հեղինակի կենսագրությունը

  • ՔՆԱՐԻԿ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ , ԱԲՐԱՀԱՄԵԱՆ ՔՆԱՐԻԿ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոն

    2022 թ.-ից սկսած Քնարիկ Աբրահամյանը գիտաշխատող է «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնում, դոցենտ է: Մենագրութեան, յօդուածների ժողովածուի, շուրջ 4 տասնեակ գիտական եւ գիտամեթոդական յօդուածների հեղինակ է: Կազմել, խմբագրել է Սփիւռքի գրականութեանը վերաբերող տասնեակ գրքեր:

first page of the article

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-11-11

Թողարկում

Բաժին

Հոդվածներ

Ինչպես մեջբերել

ԹԷՈԴԻԿԻ «ԱՄԷՆՈՒՆ ՏԱՐԵՑՈՅՑԸ»՝ ԻԲՐԵՒ ՆԱՄԱԿԱԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹԵԱՆ ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ. (2023). Բանբեր Հայաստանի գրադարանների, 6(1), 49-52. https://doi.org/10.52027/18294685-akt2023.sp