ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (NAASR) ՄԱՐՏԻԿՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑՈՒ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԵՐԵՆ ՏՊԱԳԻՐ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Հեղինակներ

  • ԱՆԻ ԲԱԲԱՅԱՆ Մարտիկյան գրադարան (NAASR) Հեղինակ
  • ՄԱՐԿ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Համազգային հայագիտական միություն (NAASR) Հեղինակ

DOI-:

https://doi.org/10.52027/18294685-am.2.25-03

Բանալի բառեր-:

Ոսկան Երևանցի, հայկական առաջին տպագիր Աստվածաշունչ, Հայկ Ադադուրյան

Ամփոփում

2024 թվականի սեպտեմբերին NAASR Մարտիկյան գրադարանը ձեռք բերեց առաջին տպագիր հայերեն Աստվածաշնչի երկրորդ հատորը, որը տպագրվել է Ոսկան Երևանցու կողմից Ամստերդամում՝ 1668 թվականին։ Այս օրինակը մեծ արժեք ունեցող ընտանեկան հավաքածուի Աստվածաշունչ էր․ այն պատկանել է և գրադարանին է նվիրաբերվել Ռոբերտ Ալբիոլի կողմից, որը Հայկ Ադադուրյանի՝ նշանավոր հայ բողոքական հոգևորականի ծոռն է։ Վերջինիս կյանքի վերաբերյալ մեզ հայտնի տվյալներն արդեն իսկ վկայում են, որ այս Աստվածաշունչը մինչև NAASR-ում իր մշտական հանգրվանը գտնելը անցել է հարուստ ու բովանդակալից ճանապարհ։
Ոսկան Երևանցու Աստվածաշունչը հայ գրքամշակույթի պատմության մեջ հանդես է գալիս որպես տպագրական գլուխգործոց, սակայն դրա ստեղծման բազմաթիվ հանգամանքներ դեռևս մնում են մասնակիորեն չուսումնասիրված։ Այս շքեղ հատորը՝ իր նրբաճաշակ գեղագիտական արժանիքներով, միայն կրոնական գիրք չէ, այլև մշակութային բացառիկ գանձ։ Դրա հրատարակության պատմությունը, Ոսկան Երևանցու կյանքն ու կենսագրությունը, նրա ստեղծած մյուս գործերը, ինչպես նաև այն նկարիչներն ու վարպետները, որոնք մասնակցել են այս հրատարակության ստեղծմանը, կարիք ունեն ավելի խորքային և հիմնարար գիտական ուսումնասիրության։

Հեղինակների կենսագրությունները

  • ԱՆԻ ԲԱԲԱՅԱՆ, Մարտիկյան գրադարան (NAASR)

    Համազգային հայագիտական միություն (NAASR), Մարտիկյան գրադարան, Տնօրեն

  • ՄԱՐԿ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ , Համազգային հայագիտական միություն (NAASR)

    Համազգային հայագիտական միություն (NAASR), Գիտական գծով տնօրեն

first page of the article

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-01-19

Ինչպես մեջբերել

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (NAASR) ՄԱՐՏԻԿՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑՈՒ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԵՐԵՆ ՏՊԱԳԻՐ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ. (2026). Բանբեր Հայաստանի գրադարանների, 8(2), 10-19. https://doi.org/10.52027/18294685-am.2.25-03

Նմանատիպ հոդվածներ

1-10 of 73-

Դուք կարող եք նաև սկսել նմանության խորացված որոնումը այս հոդվածի համար: