ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԲԱՑԻԿՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
DOI-:
https://doi.org/10.52027/18294685-hlh2023.spԲանալի բառեր-:
գրադարանային հավաքածու, փոստային բացիկԱմփոփում
Զեկուցումը նվիրված է Հայաստանի ազգային գրադարանում պահվող բացիկների հավաքածուին՝ մոտ 28.000 միավոր։ Զեկուցման նպատակն է ներկայացնել բացիկների առաջացումը,պատմամշակութային էությունը, տեսակները, դրանց պահպանությունը որպես ոչ գրքային հրատարակություն ոչ միայն Հայաստանի ազգային գրադարանում, նաև այլ գրադարանների հավաքածուներում։ Ներկայացվում է նաև Հայաստանի ազգային գրադարանի արվեստի բաժնում բացիկների՝ որպես առանձին միավորի մշակումը, պահպանությունը։ Կցուցադրվեն նաև մի քանի բացառիկ նմուշներ։
