ՏՊԱԳԻՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.52027/18294685-vgt2024.1Բանալի բառեր-:
տպագիր արտադրանքի վերականգնում, տպագիր արտադրանքի ամրակայում, տպագիր արտադրանքի պահպանում և խնամքԱմփոփում
Հայաստանի Ազգային գրադարանի հիմնական առաքելություններից մեկը մշակութային արժեք ներկայացնող և հազվագյուտ գրականության պահպանությունն է։ Այս կարևոր գործը իրականացվում նաև վերականգնող մասնագետների նվիրական և մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ։
Վերականգնող մասնագետների խնդիրն է հետևողականորեն պահպանել գրադարանի ֆոնդերը, վերականգնել և վերաձևել գիրքը, փաստաթուղթը, մշակութային արժեք ներկայացնող գրական միավորը՝ պահպանելով դրա ամբողջականությունը և բնօրինակ տեսքը՝ համապատասխան նրա հրատարակման ժամանակաշրջանին։
