ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽ-ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ ԸՍՏ «ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ» («ОТЧЕТЪ ИМПЕРАТОРСКОЙ АРХЕОЛОГИЧЕСКОЙ КОММИССИИ») ՏԵՂԵԿԱԳՐԵՐԻ
DOI-:
https://doi.org/10.52027/18294685-vns2024.1Բանալի բառեր-:
Արցախ, Կարա- Քյոփագ, Ռեալական ուսումնարան, Շուշի, Հադրութ, ՎանքԱմփոփում
Հոդվածում փորձ է կատարվում անդրադառնալ Հայաստանի ազգային գրադարանում պահպանվող բազմաթիվ արժեքավոր աղբյուրներից մեկի՝ «Կայսերական հնագիտական հանձնաժողովի հաշվետվություն» («Отчетъ Императорской археологической коммиссии» – այսուհետ՝ ИОАК) տեղեկագրերի մեջ ներկայացվող վկայություններին։ Սույն տեղեկագրերը հրատարակվել են 1862 թվականից մինչև 1918 թվականը, տարին մեկ անգամ՝
ամփոփելով իր մեջ 1859 թվականից մինչև 1913-15 թթ. իրականացված հնագիտական պեղումների տվյալները (Կայսերական հնագիտական հանձնաժողովը Ռուսաստանի առաջին հնագիտական պետական հիմնարկն էր)։
