Գրադարանային օրենսդրություն (միջազգային փորձ)
DOI-:
https://doi.org/10.52027/18294685-ngh2023.2Բանալի բառեր-:
գրադարանային օրենսդրություն, հանրային գրադարանի հռչակագիր, գրադարանի ֆինանսավորումԱմփոփում
Հանրային գրադարանները կարևոր դեր են խաղում կրթության, հետազոտության, անհատական զարգացման և այլ կարևոր արժեքների խթանման գործում։ Հանրությունը չի կարող ծաղկել առանց պատշաճ կրթության և զարգացած կրթական ու գրադարանային համակարգի։
Գրադարանային օրենսդրությունն այն հիմքն է, որի վրա կառուցվում է յուրաքանչյուր երկրի հանրային գրադարանների ցանցը։ Այն ապահովում է գրադարանի կառավարումը և ստեղծում է կայուն ֆինանսական հիմք՝ որակյալ գրադարանային ծառայություններ մատուցելու համար։ Օրենսդրությունը նաև ծառայում է գրադարանի օգտատերերի իրավունքները պաշտպանելուն։ Տարբեր երկրների գրադարանային օրենսդրության ուսումնասիրությունը օգտակար է Հայաստանի Հանրապետության գրադարանային ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու համար։
