ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՎՉՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ
DOI-:
https://doi.org/10.52027/18294685-agst.2-02Բանալի բառեր-:
թանգարանային գործ, թանգարանային շուկայավարություն, մարքեթինգային աուդիտ, դրամահավաքԱմփոփում
Թանգարանային գործունեության ոլորտում շուկայավարությունը կարելի է սահմանել որպես շուկայական տնտեսության պայմաններում թանգարանների ընդհանուր նպատակներին ծառայող ռազմավարական մոտեցում:
Թեև թանգարանը ոչ առևտրային ձեռնարկություն է, այնուամենայնիվ շուկայավարման տեխնոլոգիաներն ավելի ու ավելի գործուն են ներխուժում թանգարանային ոլորտ: Ոչ առևտրային բնույթը բոլորովին չի ենթադրում շահույթ ստանալու արգելք, այլ լոկ որոշ սահմանափակումներ է կիրառում դրանց կենսագործունեության մեջ:
