ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԴՈՒՄՆԵՐԻ ԻՄԱՍՏԱՅԻՆ ՏԻՊԵՐԸ
DOI-:
https://doi.org/10.52027/18294685-lgze.2-23Բանալի բառեր-:
ասույթաբանություն, հմայական-կիրառական բանահյուսություն, գրավոր հուշարձանԱմփոփում
Հոդվածի նպատակն է բացահայտել երդումների իմաստային տիպերը՝ հիմնվելով դրանց բովանդակության, ձևի և գործառույթների վրա, ուսումնասիրել ժողովրդական հավատալիքներն ու նրանց պաշտամունքի մասին ունեցած պատկերացումները, որոնք լայն տեղ են գրավում երդումներում և աղերսվում են բնության ու հասարակական կյանքի վերաբերյալ ժողովրդի ունեցած ընդհանուր հայացքներին:
Հոդվածում պատմահամեմատական և տիպաբանական, վերլուծական մեթոդների միջոցով, առկա տպագիր, արխիվային և մեր կողմից գրառված բանահյուսական նյութերի հիման վրա ներկայացվում են երդումներին առնչվող տարբեր խնդիրներ:
