ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻՑ ՆԵՐՍ
DOI-:
https://doi.org/10.52027/18294685-samz.2-11Բանալի բառեր-:
մասնագիտական զարգացում, գրադարանավար, սպորտ-գրադարան, նորարարությունԱմփոփում
Մասնագիտական զարգացումը շարունակական գործընթաց է, որտեղ նորարարություններն ու տեխնոլոգիաները միշտ էլ ունեն իրենց դերը, իսկ գրադարանների գործունեության արդյունավետությունն ու հասանելիությունը պետք է բավարարեն անընդհատ կատարելագործվող կրթական պահանջներին:
Ինչքան էլ կարևոր են թվայնացումը, նոր տեխնոլոգիաների կիրառումը, խելացի ռոբոտների օգտագործումը՝ մենք չենք կարող ժխտել գրադարանների դերը առողջ հասարակության ձևավորման մեջ՝ որպես կրթական, մշակութային, սոցիալական հմտությունների ձևավորման օջախի:
