Ամսագրի մասին

«Հիշարժան տարեթվեր»-ը Հայաստանի ազգային գրադարանի պարբերական հրատարակություններից ամենաերկարամյան է, լույս է տեսնում 1947 թվականից։ Սկզբնական շրջանում օրացույցը հրատարակվել է պլակատի ձևով։ 1957 թվականից լույս է տեսել եռամսյակը մեկ՝ «Նշանավոր և հիշարժան տարեթվեր» խորագրով: 1995-1998թթ. «Հիշարժան տարեթվեր» օրացույցը չի հրատարակվել։ Վերջին տարիներին օրացույցը կազմում են Հայաստանի ազգային գրադարանի մատենագիտության և գրադարանագիտության բաժնի աշխատակիցները։ Հրատարակվում է տարեկան մեկ անգամ։
Հրատարակությունը գրադարաններին, զանգվածային լրատվամիջոցներին, տեղեկատվական հաստատություններին և կազմակերպություններին օգնում է տարվա հոբելյանական տարելիցներին անդրադառնալու հարցում։