Քուվեյթի հայ մամուլը որպես հայապահպանության միջոց
DOI-:
https://doi.org/10.52027/18294685-gmk2023.spԲանալի բառեր-:
Քուվեյթի հայ մամուլ, Քուվեյթի հայ համայնք, հայ մամուլԱմփոփում
Ներկայացված է Քուվեյթի հայ համայնքում հրատարակվող հայ մամուլի դերը հայապահպանության տեսանկյունից: Հայկական տպագրական քաղաքակրթության մեջ հույժ կարևոր է նաև մամուլի դերն ու նշանակությունը, քանզի արտացոլում է հոգևոր-մշակութային, գիտակրթական, հասարակական- քաղաքական, սոցիալ-տնտեսական և այլ բնույթի տեղեկություններ:
Ընդգրկուն է հայ մամուլի տպագրավայրերի աշխարհագրությունը: Հայաստանի ազգային գրադարանի կայքում զետեղված շտեմարանների շարքում կարևոր է նաև «Հայ մամուլ» շտեմարանը:
Պատմական տարբեր ժամանակաշրջաններում աշխարհի բազմաթիվ երկրներում ձևավորվել են հայկական գաղթավայրեր: Սփյուռքահայ համայնքներից է Քուվեյթի հայկական համայնքը, որտեղ տպագրվում է հայ մամուլ՝ լուսաբանելով տարաբնույթ իրողություններ:
