«ՄԵԴԻԱ ԱՐԽԻՎ»՝ ՆՈՐ ՔԱՅԼ ԴԵՊԻ ԱԶԳԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.52027/18294685-mc.1.25-08Բանալի բառեր-:
թվային ժառանգություն, պարտադիր էլեկտրոնային օրինակ, մետատվյալներ, տվյալների հավաքագրում, Մեդիա արխիվԱմփոփում
Ժամանակակից տեղեկատվական դարաշրջանում, երբ համացանցում ստեղծվող բովանդակությունը ծավալով գերազանցում է ավանդական տպագիր նյութերին, ազգային գրադարանների առջև ծառացել է նոր և հրատապ խնդիր՝ թվային ժառանգության պահպանություն։
«Մեդիա արխիվ»-ի ստեղծումը Հայաստանի ազգային գրադարանի համար կարևոր քայլ է։ Այն դառնում է առաջին գործիքը, որը թույլ է տալիս համակարգված ձևով հավաքել և արխիվացնել առցանց մեդիա բովանդակությունը՝ որպես ազգային հիշողության կարևոր բաղադրիչ։
