ԱՐՏԱՇԵՍ ՏԵՐ-ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ.ՍՓՅՈՒՌՔԻ ՄԱՄՈՒԼԻ ԳԻՏԱԿԸ ԵՎ ՀԱՆՐԱՅՆԱՑՆՈՂԸ
DOI-:
https://doi.org/10.52027/18294685-gha2023.spԲանալի բառեր-:
սփյուռքահայ մամուլ, «Հասկ» հայագիտական տարեգիրք, խմբագիրԱմփոփում
Արտաշես Տեր-Խաչատուրյանի՝ հայ մամուլին նվիրված ուսումնասիրությունները նրա պատմաբանասիրական հետազոտական ժառանգության առանցքն են կազմում։
Տարիների ընթացքում ժողովելով սփյուռքի տարբեր գաղթօջախներում հրատարակված մամուլի նմուշներ՝ նա ոչ միայն
ուսումնասիրում էր դրանք, արժեքավոր հրապարակումներ
անում, այլև կազմակերպում ցուցահանդեսներ աշխարհի տարբեր ծագերում՝ հանրահռչակելով ու ճանաչելի դարձնելով ազգային գրավոր ժառանգության մաս կազմող այս կարևոր շերտը։
