ԱՐԽԻՎԸ ՈՐՊԵՍ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ․ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿԱՑՈՒ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
DOI-:
https://doi.org/10.52027/18294685-ga.2.25-09Բանալի բառեր-:
հայ-ամերիկյան ինքնություն, պարբերական մամուլ, արխիվ, սերնդային շարունակականությունԱմփոփում
Աշխատանքը ներկայացնում է, թե ինչպես է Համազգային հայագիտական միության (NAASR) պարբերականների հետ գործնական աշխատանքի արդյունքում ձևավորվում հեղինակի՝ պատմության և ինքնության ընկալումը։ Արխիվային առօրյա գործունեության ընթացքում նույնիսկ ամենասովորական նյութերը բացահայտում են իրենց ստեղծողների մարդկային էությունը, թերություններն ու գեղագիտական ընկալումները։ Աշխատանքը փաստում է, որ հաստատությունների ներսում իրական և գիտակցված պատասխանատվությունն է, նպաստում սերունդների միջև կենդանի և խորքային կապերի ձևավորմանը՝ ապահովելով պատմության պահպանումը ամենօրյա աշխատանքի միջոցով։