ՀԱՅ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԵՐԱԽՏԱՎՈՐ ԵՂԻՇԵ ՊԱՏՐԻԱՐՔ ԴՈՒՐՅԱՆԻ ՏՊԱԳԻՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
DOI-:
https://doi.org/10.52027/18294685-maj2023.spԲանալի բառեր-:
Սրբոց Հակոբյանց միաբանություն, հոգևոր-մշակութային կյանքԱմփոփում
Սույն ելույթի շրջանակում առանձին ուսումնասիրության առարկա է դարձել Երուսաղեմի բազմադարյան աթոռի պատրիարք Եղիշե Դուրյանի պաշտոնավարության ընթացքում (1921-1929 թթ.) նոր դարաշրջանի սկսման իրողությունը: Հատկապես կարևորվում է այն փաստը, որ Եղիշե Դուրյանի (1860-1930 թթ.) գալստյամբ վանքի պատմության մեջ կրոնական և մտավորական լայն շարժում է ծավալվել, որին անմասն չի մնացել նաև տպարանը. հրատարակվել են հայ միջնադարյան մատենագրության անտիպ գործեր, հայ եկեղեցու դավանաբանական և պատմական հիշատակարաններ, դպրոցական դասագրքեր և թարգմանություններ: Ելնելով աղբյուրների տեղեկությունների քննությունից՝ կարելի է պնդել, որ Եղիշե Դուրյան պատրիարքի ոգեշունչ և գիտակ գործունեությունը Սուրբ Աթոռի միաբանության հատկապես մշակութային դաշտին մեծ թափ է հաղորդել: Նրա հիսունամյա հոբելյանի (1929 թ.) առթիվ կատարված կամավոր նվիրատվություններով կառուցվել է Դուրյանաշենը` «ի հիշատակ մեծանուն պատրիարքին ու դաստիարակին», որի տարեկան եկամուտներով գրքեր են հրատարակվել` «Դուրյան» մատենաշարով: