ՆՎԻՐՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ 510-ԱՄՅԱԿԻՆ (1512-2022). ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ
DOI-:
https://doi.org/10.52027/18294685-mgn2023.spԲանալի բառեր-:
Հակոբ Մեղապարտ, ժառանգության պահպանությունԱմփոփում
Զեկուցման մեջ նպատակ է դրվել նկարագրել հայկական
գրատպության համառոտ պատմությունը, նրա զարգացման ընթացքը: Աղբյուրների ուսումնասիրության հիման վրա ցույց է տրվելու և գնահատվելու XVI-XXI դդ. առաջին տասնամյակներում հայկական գրատպական կենտրոնների խաղացած դերը տպագիր մշակույթի, կրթության, գիտության ու քաղաքակրթության զարգացման մեջ՝ Հայաստանում, Հայկական Սփյուռքում և Արցախում: Անդրադարձ է կատարվելու հայկական գրատըպությանը նվիրված գիտաժողովներին ու դրանց նորովի գնահատմանը, ինչը գիտական առումով չափազանց կարևոր է: Ուշադրություն է դարձվում գրատպության զարգացման ընթացքում ստեղծված տարատեսակ մատենագիտական հրատարակություններին: Ժամանակակից տեսանկյունից կարևորվում է մատենադարանների ու գրադարանների դերը ոչ միայն որպես մշակութային ժառանգության պահպանման ռազմավարական կենտրոնների, այլև գնահատվելու է նրանց մատենագիտական գործունեությունը՝ որպես փաստաթղթատեղեկատվական աղբյուրների նկարագրման, տարածման ու հաղորդակցության կարևորագույն միջոցի: Հանուն կայուն ապագայի՝ հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը ապահովելու տեսանկյունից, առանձնահատուկ նշանակություն է տրվում նաև Արցախյան 44-օրյա պատերազմի (2020 թ. սեպտեմբերի 27-նոյեմբերի 9) հետևանքով ադրբեջանցիների հսկողության տակ անցած հայկական գրադարանները (հայ գիրքն ու գրադարանային ֆոնդերը) հայերին վերադարձնելու հարցին:
