XIX ԴԱՐԻ ՎԵՐՋԻ ԵՎ XX ԴԱՐԻ ՍԿԶԲԻ ԹՈՒՐՔԵՍՏԱՆԻ ԵՐԿՐԱՄԱՍԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԸ
DOI-:
https://doi.org/10.52027/18294685-pev2023.spԲանալի բառեր-:
Թուրքեստանի հանրային գրադարան, գրքային մշակույթԱմփոփում
Նվիրվում է XIX դարի վերջի և XX դարի սկզբի Թուրքես
տանի տարածաշրջանի ռուսական անձնական գրադարանների սեփականատերերին, ովքեր մեծ ներդրում են ունեցել այժմյան Ուզբեկստանի տարածքում եվրոպական տիպի առաջին հանրային գրադարանի ստեղծման գործում: Հոդվածում արտացոլված են դրվագներ ռուսական հավաքածուների սեփականատերերի կենսագրությունից և Թուրքեստանի տարածաշրջանում ծառայության ժամանակ նրանց գործունեությունից: Դիտարկվում են XIX դարի վերջին և XX դարի սկզբին Թուրքեստանի տարածաշրջանում ռուսական անձնական գրադարանների ձևավորման առանձնահատկությունները՝ մատենաֆիլ հավաքածուների կազմման և ձևավորման առանձնա
հատկությունները, գրքերի վրա որպես սեփականության նշան անձնական դրոշմակնիքների օգտագործումը, անհատական գրքերի հավաքածուի մակնշման բազմազանությունը (հեղինակի մակագրություն, դրոշմակնիք, գրքապիտակ): Անդրադարձ է կատարվում ժամանակակիցների՝ հետազոտողների, գրադարանավարների, գրքասերների, ընթերցող
ների, օգտվողների կողմից անձնական ծագման հավաքածուների նկատմամբ պահանջարկը։
