ԳՐԻԳՈՐ ԽԱԼԴԱՐՅԱՆՑԸ ԵՎ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.52027/Բանալի բառեր-:
Գրիգոր Խալդարյան, տպարան, գաղութԱմփոփում
Ռուսաստանում առաջին հայկական տպարանը հիմնադրվել է 1780 թվականին Գրիգոր Խալդարյանցի կողմից, ով այն տեղափոխել էր Լոնդոնից Սանկտ Պետերբուրգ։ Խալդարյանցի մահից հետո՝ 1789 թվականին, Ռուսաստանի հայերի հոգևոր առաջնորդ Հովսեփ Արղությանը տպարանը տեղափոխեց Նոր Նախիջևան, իսկ 1796 թվականին՝ Աստրախան։ Իր գործունեության ընթացքում տպարանը հրատարակել է շուրջ քառասունհինգ գիրք՝ կրոնական, կրթական և պատմական թեմաներով։
Հայ տպագիր գիրքը, այդ թվում՝ ռուս-հայ տպագրությունը, հայերի ինքնահաստատման և գոյատևման ձգտման արտահայտությունն էր։ Այն իր ուրույն դեմքով պատվավոր տեղ է զբաղեցնում հայ մշակույթում։
