ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՆԿԱՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ՝ ԿԱՊԿՈՒ (ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ) ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼԻՍ
DOI-:
https://doi.org/10.52027/18294685-shg2023.spԲանալի բառեր-:
գրադարանավար, ոչ ֆորմալ կրթու թյունԱմփոփում
Մանկատներում և խնամքի կենտրոններում ըստ հաստիքացուցակների նախատեսված է նաև «գրադարանավար» պաշտոնը։ Նշված հաստատություններում աշխատանքը, սակայն, էապես տարբերվում է դպրոցական, համայնքային, կամ էլ մեզ հայտնի մյուս գրադարաններում իրականացվող աշխատանքներից։ Մասնավորապես, կան կենտրոններ, որոնց շահառուները բացառապես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք են, որոնց հետ աշխատանքը չի ենթադրում միայն գրապահոցներում առկա գրքերի հանձնում-ընդունում, կամ էլ ընթերցանության համար նպաստավոր պայմանների ապահովումը գրադարանում։ Հատկապես մանկատներում, որտեղ երեխաները ապրում, սովորում և կենսագործունեություն են ծավալում շատ փոքր հասակից, գրադարանավարի աշխատանքը կրում է ավելի շատ մանկավարժական բնույթ։ Գրադարանային համակարգի ընդունված չափանիշներով առաջնորդվելուց բացի, նշված հաստատություններում աշխատող գրադարանավարը պետք է իր կարողությունների և հմտությունների շրջանակում կարողանա խտացնել մանկավարժի (տարբեր առարկաների մասին գիտելիքներ ունեցող և փոխանցող՝ կախված շահառուների անհատական կարողությունների հետ), հատուկ մանկավարժի, հոգեբանի, հատուկ հոգեբանի, մի խոսքով՝ հատուկ կրթությունն ապահովող բազմամասնագիտական թիմի անդամներից յուրաքանչյուրի մասնագիտական ունակությունները։
