ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ԴԵՐԸ
DOI-:
https://doi.org/10.52027/Բանալի բառեր-:
մատենագիտություն, գրադարանագիտությունԱմփոփում
1941 թ.-ին Ալ. Մյասնիկյանի անվան պետական հանրա
յին (այժմ՝ Հայաստանի ազգային գրադարան) գրադարանը հրատարակեց «Բիբլիոգրաֆիական ամսագիրը»: Այն ամուր հիմք հանդիսացավ հետագայում լույս ընծայված գրադարանային, մատենագիտական պարբերականների համար: Դրա առհավատչյան՝ «Գրադարանավար», «Կուլտուր-լուսավորչական աշխատանք», «Մշակույթ» պարբերականներն էին:
Անկախությունից հետո գրադարանային ոլորտում մեծ դեր ունեցավ Հայաստանի գրադարանային միության ստեղծումը: 1996-2008 թթ.-ին լույս տեսավ այդ կազմակերպության «Հայկական գրադարան» պարբերականը, որը ոչ միայն արտացոլում էր «Հայկական գրադարանային միության» կյանքը, այլև կարևորագույն հարթակ էր գրադարանային մասնագիտական ոլորտի աշխատակիցների համար: Պարբերականում իրենց ուշագրավ հոդվածներով հանդես էին գալիս ոլորտի առաջատար մասնագետներ, գիտնականներ, դասախոսներ, մշակույթի գործիչներ, ուսանողներ: Հոդվածում փորձ է արվել նորովի ներկայացնելու «Հայկական գրադարանային միության» միակ պարբերականի դերը և նշանակությունը, այնտեղ տպագրված հոդվածների վերլուծումը, արժևորումը և գնահատումը մեր ժամանակների համատեքստում:
