ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼԸ ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.52027/18294685-gkk2023.spԲանալի բառեր-:
պարբերականներ, գրադարանագիտու թյունԱմփոփում
Ներկայացվում են կառավարման մեթոդները գրադարանային ոլորտում, համառոտ բնութագրերը, գրադարանային գործի կառավարման և զարգացման հիմնական ուղղությունները, համաշխարհային գրադարանային ժամանակակից միտումները, նորարար առաջնորդի՝ որպես ծրագիր իրականացնող, հաղորդակցվող անձ, առաջնորդելու հմտությունները, հաղորդակցման ոճը, տեղեկատվության համակարգի կազմակերպման մեջ մասնագետների պրոֆեսիոնալիզմի, աշխատանքի ոճի, գիտելիքները տեղեկատվական տարբեր միջոցներից օգտվելու կարողության, նորարարական գաղափարների մշակման, ձևակերպման փուլերը, նորարար ծրագրերը, գործողությունների պլանների կազմումը: Ներկայացվում է հանրային գրադարանի՝ որպես քաղաքացիների կրթությանն օժանդակող հանրային հաստատության, ստեղծման նպատակը, աշխատանքների բովանդակության և կառավարման մեթոդների բնութագիրը, նրա դերակատարությունը թվային դարաշրջանում՝ որպես շարունակական կրթությունն ապահովող կառույց: Ներկայացվում է մարքեթինգը՝ որպես գրադարանի կառավարման ժամանակակից գործիք, մարքեթինգային գործունեության նպատակը արդյունավետ իրականացնելու ուղղությունները, գործիքները, որոնց շնորհիվ կարելի է ընդլայնել օգտվողների շրջանակը և ավելի մատչելի դարձնել գրադարանից օգտվելու գործընթացը, փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են գրադարանին տեղեկատվության ու նոր տեխնոլոգիաների, սոցիալական ցանցերի զարգացման համար:
