ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐ ՆԱԽԱԳԾԵՐ՝ ՀՀ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
DOI-:
https://doi.org/10.52027/18294685-haa2023.spԲանալի բառեր-:
ընթերցանության խթանում, գրադարանային գիշերԱմփոփում
Ընթերցանության խթանման նպատակով Հայաստանի
Հանրապետության գրադարանների համար առաջարկում եմ հինգ նախագիծ:
• Մայրիկ-բալիկ շրջանաձև ընթերցասրահ, որի կենտրոնում խաղալիքներով ու գրքերով կզբաղվեն փոքրիկները, մինչ իրենց մայրիկները կընթերցեն իրենց անհրաժեշտ գրականությունը: Նախագիծը նախատեսված է հատկապես մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց համար:
• Հոգեբանի սենյակ՝ գրադարանի աշխատողների և ընթերցողների համար (նախապես գրանցումով)։
• Գրադարանային գիշեր, որի ընթացքում գրադարանում
կշրջեն հայտնի գրական հերոսներ (դերասանների մարմնավորմամբ), կոգեշնչեն ընթերցողներին, կընթանան թատերականացված միջոցառումներ, ընթերցողները գիշերային ընթերցման հնարավորություն կունենան:
• Հայտնի գրական գործերի էկրանավորումների ցուցադրություն ամիսը մեկ անգամ։
• Մեկշաբաթյա գրական քննարկումներ՝ արդեն իսկ ընթերցված գրական գործերի հիման վրա:
