ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.52027/18294685-mhl2024.1Բանալի բառեր-:
Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, կուլտուրոցիդ, Արցախի պաշտպանության բանակ, վանդալիզմԱմփոփում
Պաշտպանվելով ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայից և հետապնդելով մարտի դաշտից փախչող թշնամուն՝ Արցախի ինքնապաշտպանական ուժերը 1991–1994 թվականներին ազատագրեցին պատմական Սյունիքի, Արցախի և Ուտիքի նահանգների այն տարածքները, որոնք անօրինական կերպով միացվել էին Խորհրդային Ադրբեջանին։ Վերջինս, շարունակելով Թուրքիայում իրականացված հայոց ցեղասպանության քաղաքականությունը Անդրկովկասում, հանցավոր եղանակներով՝ կոտորածների, էթնիկ զտումների և հարկադրական կրոնափոխության միջոցով, հայրենազրկեց տեղաբնիկ հայկական բնակչությանը՝ անխնա կերպով ոչնչացնելով կամ յուրացնելով օկուպացված բնակավայրերում հայկական բազմադարյա մշակութային ժառանգությունը, որը դարեր շարունակ նպաստել էր Արցախի տեղաբնիկ հայ բնակչության ազգային ինքնության պահպանմանը։
Խորհրդային ժամանակաշրջանի մշակութային ժառանգության վերաիմաստավորման նպատակն է շեշտադրել պատմական Արցախի ազատագրման հրատապությունը՝ ելնելով Հայաստանի պաշտպանական, անվտանգության և ռազմաքաղաքական առաջնահերթություններից, ինչպես նաև ընդգծել հայկական մշակույթի կարևորագույն տարածքներից մեկում հայկական բնակչության անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը։
