ԳՐԱԴԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
DOI-:
https://doi.org/10.52027/18294685-ggsh.2-03Բանալի բառեր-:
սոցիալ-հոգեբանական մթնոլորտ, անձնակազմի կառավարում, ղեկավարման ոճԱմփոփում
Գրադարանների կառավարման տեսության և պրակտիկայի հարցերում առաջնային տեղ են գրավում սոցիալ-հոգեբանական խնդիրները։ Գրադարանի անձնակազմը հիմնական ռեսուրս է և գրադարանի հիմնական արժեքը, քանի որ աշխատակիցների մտավոր և ստեղծագործական ներուժից է կախված գրադարանի գործունեության արդյունավետությունը: Կազմակերպությունում, ներառյալ գրադարանում, անձնակազմի կառավարման խնդիրներից մեկը թիմում սոցիալ-հոգեբանական բարենպաստ մթնոլորտի ձևավորումն է:
