ՊԱՀՊԱՆԵԼՈՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՆԴԻԱՆԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀՆԱՏԻՊ ԳՐՔԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
DOI-:
https://doi.org/10.52027/10.52027/18294685-tvph.2-17Բանալի բառեր-:
հայկական սփյուռք, հայկական մշակութային ժառանգություն, հայկական հավաքածուներ ԱՄՆ-ում, հնատիպ գիրքԱմփոփում
Հոդվածում անդրադարձ է կատարվում Ինդիանայի համալսարանի գրադարանների հայկական հավաքածուներին` ընդգծելով այդ նյութերի կարևորությունը հայկական մշակութային և պատմական ժառանգության պահպանման տեսանկյունից: Չնայած Ինդիանայի համալսարանում հայագիտության պաշտոնական ծրագրի բացակայությանը` համալսարանի գրադարանում, մասնավորապես «Լիլի» գրադարանում և «Հերման Բ. Ուելս» գրադարանում, պահվում են հայկական արժեքավոր հազվագյուտ գրքեր և ձեռագրեր: Դրանց թվում են այնպիսի նշանակալից կրոնական գրքեր, ինչպիսիք են 1666 թվականի Ոսկանյան Աստվածաշունչը, պատմական ուղեցույցները, վաղ լեզվաբանական ուսումնասիրությունները, Հայոց ցեղասպանության և ԱՄՆ-ի հայկական սփյուռքի վերաբերյալ աշխատությունները: Այս նյութերի մասին իրազեկվածությունը բարձրացնելով՝ փորձ է կատարվում նպաստել դրանց պահպանմանն ու գիտական կիրառմանը հայագիտության ոլորտի մասնագետների կողմից և ոչ միայն։ Սույն հոդվածը կոչ է անում նպաստել գրադարանների և գիտական հաստատությունների միջև ավելի լայն համագործակցությանը՝ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ արտասահմանում, հայկական մշակութային ռեսուրսների պահպանությունն ու ակադեմիական կիրառումը բարելավելու նպատակով:
