ԻՐԱՆԻ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԸ
DOI-:
https://doi.org/10.52027/18294685-rtih.2-20Բանալի բառեր-:
Իրանի հայ համայնք, Իրանի հայ մամուլ, իրանահայ տպագրություն, հայագիտական-իրանագիտական հանդեսԱմփոփում
Հոդվածում ուսումնասիրվում է Իրանի հայ համայնքի կողմից հրատարակվող հայկական մամուլը։ Իրանի հայ համայնքը հանդիսանում է հայկական սփյուռքի նշանակալի հատվածներից մեկը և հայտնի է որպես հայկական տպագրության կարևոր կենտրոններից մեկը։ Ներկայում Իրանում հրապարակվում է ութսունից ավելի հայկական պարբերական։ Իրանի հայկական մամուլը դիտվում է որպես հայկական սփյուռքի տպագիր ժառանգության անբաժանելի մաս։
