ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ «ԿԱՃԱՌ» ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԸ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
DOI-:
https://doi.org/10.52027/18294685-ma.1.25-02Բանալի բառեր-:
Արցախի պաշտպանության բանակ, տեղեկատվական անվտանգություն, պատերազմական ժառանգություն, տեղեկատվական պատերազմԱմփոփում
Ներկայացվող հետազոտության հիմնական նպատակն է ուսումնասիրել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի վերաբերյալ գիտատեղեկատվական նյութերի պահպանման, հանրահռչակման և հետազոտության խնդիրները՝ հաշվի առնելով միջազ-գային փորձը և ժամանակակից գրադարանագիտության զարգացումները։ Հետազոտությունն ուղղված է նաև մշակութային ժառանգության պաշտպանության արդյունավետ մեխանիզմների մշակմանը՝ տեղեկատվական անվտանգության տեսանկյունից։
