ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԵՐԵՆ ՄԱՄՈՒԼԸ ․  ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ  ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԸ

Авторы

  • ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ Автор

DOI:

https://doi.org/10.52027/18294685-agh2023.sp

Ключевые слова:

Հայաստանի ազգային գրադարան, Խորհրդային մամուլ

Аннотация

Սույն հոդվածում համառոտ դիտարկելու ենք Հայաստանի ազգային գրադարանում (այսուհետ՝ ՀԱԳ)  պահպանվող ադրբեջանալեզու թերթերն ու ամսագրերը: Ընտրված նյութի մասին համապարփակ պատկերացում կազմելու համար փորձել ենք համառոտ անդրադարձ կատարել  ադրբեջաներեն մամուլի սկզբնավորման պատմությանն ընդհանրապես՝ հատկապես ներկայաց
նելով Խորհրդային Հայաստանում ու Ադրբեջանում հրապարակված ադրբեջանալեզու  թերթերի պատմությունը: Փորձ ենք կատարել նաև դրանք ներկայացնել աղյուսակի տեսքով՝ հնարավորինս համակարգված ներկայացնելու նպատակով: Ներկա աշխատանքը վերաբերում է ՀԱԳ-ի գրապահոցներում առկա մամուլին ու դրա պատմությանը՝  սկսած 1940-ական թվականներից  1990 թվականը  ներառյալ։ ՀԱԳ-ը, որպես գրատպության խոշորագույն պահոց և գրադարանագիտական, կրթական, մշակութային, տեղեկատվական կենտրոն, ստեղծում է բոլոր պայմանները տեղեկատվության հավաքագրման, մշակման և ընթերցողներին այն հնարավոր բոլոր տարբե
րակներով հասանելի դարձնելու համար: ՀԱԳ-ում պահպանվում են 1940-1990 թթ․ ժամանակաշրջանի ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում ու Վրաստանում հրատարակված մամուլի օրինակներ: Այստեղ առկա են «Азәрбајҹан Ҝәнҹләри» (Ադրբեջանի երիտասարդություն),  «Азәрбајҹан Мүәллими»  (Ադրբեջանի մանկավարժ), «Бакы Ахшам» (Երեկոյան Բաքու), Азәрбајҹан пионери (Ադրբեջանի պիոներ), «Sovet Ермәнистань» (Սովետական Հայաստան), 
«Азәрбајҹан бәдән тәрбијәчиси» (Ադրբեջանի ֆիզկուլտուրնիկ), «Бағбан» (Айгегордз, Այգեգործ), 
«Сосиалист Сумгаjыты» (Սումգայիթի սոցիալիստ), «Шәрг Гапысы» (Արևելյան դարպասներ), «Шәргин Шәфәги» (Արևելքի լուսաբացը), «Coвет Кәнди» (Խորհրդային գյուղը), «Боллуг Уғрунда» (Առատության համար, հետագայում՝ Варденис), «Варденис» (Վարդենիս), (Բարձր բերքի համար), «Ədәbijjat Ƣәzetәsi» (Գրական թերթ, հետագայում՝ Əдәбијјат вә Инҹәсәнәт) (Գրականություն և արվեստ), «Коммунист» (Կոմունիստ),  «Данышыр Бакы» (Բաքվի զրուցակից), Əмәк (Աշխատանք), «Гафан» (Ղափան),  «Jени Jол» (Նոր ուղի), «Пғндзи hамар», (Պղնձի համար), «Гукасяни Колтнтесакан» (Ղուկասյանի կոլտնտեսական), «Идман»  (Սպորտ), «Достлуг» (Բարեկամություն)  թերթերը: Խորհրդային Հայաստանում և Խորհրդային Ադրբեջանում հրատարակվել են հայերեն գրքեր, թերթեր, ամսագրեր,  դասագրքեր և այն։ Նախքան բուն աշխատանքին անցնելը մի քանի խոսք ադրբեջանական մամուլի անցած փուլերի ու պատմության մասին:    

first page of the article

Опубликован

2023-11-11

Как цитировать

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԵՐԵՆ ՄԱՄՈՒԼԸ ․  ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ  ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԸ. (2023). Вестник библиотек Армении, 6(1), 128-131. https://doi.org/10.52027/18294685-agh2023.sp

Похожие статьи

1-10 из 52

Вы также можете начать расширеннвй поиск похожих статей для этой статьи.