ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ «ԳԻՐՔ ԴԱՏԱՍՏԱՆԻ»-Ն ԹՎԱՅԻՆ ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.52027/18294685-hn.2.25-05Բանալի բառեր-:
անթոլոգիա, հայ իրավագետ, թվային հումանիտար գիտությունԱմփոփում
Հոդվածը դիտարկում է Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի»-ն որպես իրավական կորպուս և մշակութաստեղծ համակարգ՝ միջնադարյան հայ իրավական միտքը ներկայացնելով թվային իմաստաբանության տեսանկյունից։ Սա լեզվաբանական, փիլիսոփայական և թվային-հումանիտար հայեցակերպերի միջգիտակարգային ինտեգրման փորձ է, որը հնարավոր է դարձնում ցույց տալու, որ Գոշի դատաստանգրքի ամեն մի բաժինը առանձին իրավական օնտոլոգիա է, որը հնարավոր է դարձնում իրավական խոսույթի վերլուծության կամ թարգմանական նպատակներով։
Իմաստային հարաբերությունների թվային մոդելավորումը օգնում է իմաստային կատեգորիաները ներկայացնել որպես մշակութային գիտելիք, որը կարելի է կոդավորել մեքենայի համար ընթեռնելի ձևով։ Հոդվածը եզրակացնում է, որ «Գիրք Դատաստանին» եվրոպական իրավական ըմբռնումներից առաջ ստեղծված իրավական հասկացությունների համակարգ է։ Դրա թվային վերարտադրությունը կարևոր է հայկական մտավոր ժառանգության պահպանության և իրավական գաղափարների միջմշակութային տարածման օրինաչափություններն ուսումնասիրելու առումներով։