ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ «ԳԻՐՔ ԴԱՏԱՍՏԱՆԻ»-Ն ԹՎԱՅԻՆ ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.52027/18294685-hn.2.25-05

Բանալի բառեր-:

անթոլոգիա, հայ իրավագետ, թվային հումանիտար գիտություն

Ամփոփում

Հոդվածը դիտարկում է Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի»-ն որպես իրավական կորպուս և մշակութաստեղծ համակարգ՝ միջնադարյան հայ իրավական միտքը ներկայացնելով թվային իմաստաբանության տեսանկյունից։ Սա լեզվաբանական, փիլիսոփայական և թվային-հումանիտար հայեցակերպերի միջգիտակարգային ինտեգրման փորձ է, որը հնարավոր է դարձնում ցույց տալու, որ Գոշի դատաստանգրքի ամեն մի բաժինը առանձին իրավական օնտոլոգիա է, որը հնարավոր է դարձնում իրավական խոսույթի վերլուծության կամ թարգմանական նպատակներով։
Իմաստային հարաբերությունների թվային մոդելավորումը օգնում է իմաստային կատեգորիաները ներկայացնել որպես մշակութային գիտելիք, որը կարելի է կոդավորել մեքենայի համար ընթեռնելի ձևով։ Հոդվածը եզրակացնում է, որ «Գիրք Դատաստանին» եվրոպական իրավական ըմբռնումներից առաջ ստեղծված իրավական հասկացությունների համակարգ է։ Դրա թվային վերարտադրությունը կարևոր է հայկական մտավոր ժառանգության պահպանության և իրավական գաղափարների միջմշակութային տարածման օրինաչափություններն ուսումնասիրելու առումներով։

Հեղինակի կենսագրությունը

  • ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի եվրոպական համալսարան

    Հայաստանի եվրոպական համալսարան, Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

first page of the article

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-01-19

Ինչպես մեջբերել

ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ «ԳԻՐՔ ԴԱՏԱՍՏԱՆԻ»-Ն ԹՎԱՅԻՆ ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ. (2026). Բանբեր Հայաստանի գրադարանների, 8(2), 24-33. https://doi.org/10.52027/18294685-hn.2.25-05

Նմանատիպ հոդվածներ

1-10 of 84-

Դուք կարող եք նաև սկսել նմանության խորացված որոնումը այս հոդվածի համար: