ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐ. ԴՐԱՆՑ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՆ ՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
DOI-:
https://doi.org/10.52027/18294685-hga2023.spԲանալի բառեր-:
լեզվական շտեմարան, թվային ժառանգությունԱմփոփում
Բնական տեքստերի թվայնացումը նախևառաջ ենթադրում է բնական լեզվի մշակման եղանակով արտալեզվական տվյալների և գիտելիքի համակարգված պահպանում: Կախված լեզվի փաստագրման եղանակից, այն լինում է բանավոր/լսողական և գրավոր/տեսողական: Քանի որ բնական լեզուն և դրա բանավոր և գրավոր տեքստերը, բացի փաստերից, պարունակում են ժողովրդի պատմամշակութային, արժեքային, լեզվամտածական իրողություններ, թվայնացված տեքստերի վերածումը լեզվական շտեմարանների կամ կորպուսների անգնա
հատելի է պետության զարգացման, միջազգային ինտեգրման և անվտանգության նպատակով արդյունավետ կառավարման տեսանկյունից։ Հայերենը դասվում է միջին կամ ցածր ռեսուրս ունեցող լեզուների թվին, և այդ առումով դրա մշակման աշխատանքները մեծ կադրային և ծրագրային ռեսուրսների ներգրավում են պահանջում:
Զեկուցումը քննարկում է այս խնդրի լուծման տարբեր հարթություններ՝ ներառյալ շտեմարանների նախագծումը, շարունակական զարգացումը, այլ լեզուների հետ դրանց զուգահեռումը, նշույթավորման նկարագրական աշխատանքները:
