ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐ.  ԴՐԱՆՑ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՆ ՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

Հեղինակներ

  • ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Բրյուսովի անվան պետական համալսարան Հեղինակ
  • ՍՐԲՈՒՀԻ ԱՅԴԻՆՅԱՆ Բրյուսովի անվան պետական համալսարան Հեղինակ

DOI-:

https://doi.org/10.52027/18294685-hga2023.sp

Բանալի բառեր-:

լեզվական շտեմարան, թվային ժառանգություն

Ամփոփում

Բնական տեքստերի թվայնացումը նախևառաջ ենթադրում է բնական լեզվի մշակման եղանակով արտալեզվական 
տվյալների և գիտելիքի համակարգված պահպանում: Կախված 
լեզվի փաստագրման եղանակից, այն լինում է բանավոր/լսողական և գրավոր/տեսողական: Քանի որ բնական լեզուն և դրա 
բանավոր և գրավոր տեքստերը, բացի փաստերից, պարունա
կում են ժողովրդի պատմամշակութային, արժեքային, լեզվա-  
մտածական իրողություններ, թվայնացված տեքստերի վերածումը լեզվական շտեմարանների կամ կորպուսների անգնա
հատելի է պետության զարգացման, միջազգային ինտեգրման և 
անվտանգության նպատակով արդյունավետ կառավարման 
տեսանկյունից։ Հայերենը դասվում է միջին կամ ցածր ռեսուրս ունեցող լեզուների թվին, և այդ առումով դրա մշակման աշխատանքները մեծ կադրային և ծրագրային ռեսուրսների ներգրա
վում են պահանջում:  
Զեկուցումը քննարկում է այս խնդրի լուծման տարբեր հարթություններ՝ ներառյալ շտեմարանների նախագծումը, շարունակական զարգացումը, այլ լեզուների հետ դրանց զուգահեռումը, նշույթավորման նկարագրական աշխատանքները: 

Հեղինակների կենսագրությունները

  • ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Բրյուսովի անվան պետական համալսարան

    Գայանե Հովհաննիսյանը` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, երեսուն տարուց ավելի աշխատում է լեզուների դասավանդման ոլորտում, ունի ակադեմիական և հետազոտական միջազգային մեծ փորձ և հրատարակված աշխատություններ։ Գիտական հետաքրքրությունները ներառում են լեզվի յուրացման օրինաչափությունները, դրանց ֆորմալացումը, զբաղվում է նաև լեզվական մտածողության և խոսքային հաղորդակցման խնդիրներով։  Ներկայում Բրյուսովի անվան պետական համալսարանում իր ղեկավարած հետազոտական խումբն աշխատում է 
    հայերեն-անգլերեն զուգահեռ թվային շտեմարանների ստեղծման վրա։

  • ՍՐԲՈՒՀԻ ԱՅԴԻՆՅԱՆ, Բրյուսովի անվան պետական համալսարան

    2021 թ.-ից Սրբուհի Այդինյանը ԲՊՀ անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի ասպիրանտ է։ Ապրիլից ընդգրկվել է հետազոտական խմբի կազմում, որը աշխատում է «Հայերեն-անգլերեն զուգահեռ կորպուսների ստեղծման հիմունքների, չափանիշների և գործիքների փորձառական հետազոտության» վրա։ Մասնակցել է տարբեր գիտաժողովների, գիտական սեմինարների Հայաստանում և արտերկրում։ Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է կորպուսային լեզվաբանությունը, կորպուսների ստեղծումը, բնական լեզվի մշակումը։

first page of the article

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-11-11

Թողարկում

Բաժին

Հոդվածներ

Ինչպես մեջբերել

ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐ.  ԴՐԱՆՑ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՆ ՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ. (2023). Բանբեր Հայաստանի գրադարանների, 6(1), 66-70. https://doi.org/10.52027/18294685-hga2023.sp

Նմանատիպ հոդվածներ

1-10 of 27-

Դուք կարող եք նաև սկսել նմանության խորացված որոնումը այս հոդվածի համար: