ԳԻՏԱԿԱՆ ԽՈՍՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.52027/18294685-ak.1.25-06Բանալի բառեր-:
գիտական մտածողություն, տերմին, բառապաշար, լեզվաբանությունԱմփոփում
Գիտական խոսքը լեզվական հաղորդակցման այն տեսակն է, որի հիմնական նպատակը գիտական տեղեկատվության փոխանցումն է՝ հստակ, տրամաբանական և հիմնավորված ձևով։ Այն գործում է որպես հենասյուն գիտական գործունեության բոլոր փուլերում՝ դիտարկումից մինչև արդյունքների ներկայացում։ Այդ պատճառով էլ գիտական խոսքի ճիշտ կառուցումը և ձևակերպումը ձեռք են բերում կենտրոնական նշանակություն գիտական հոդվածների, զեկույցների, ատենախոսությունների և այլ ակադեմիական աշխատանքների մեջ։
