ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՈՐՊԵՍ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
DOI-:
https://doi.org/10.52027/18294685-mm.2.25-10Բանալի բառեր-:
Լեռնային Ղարաբաղ, մարզային գրադարան, մշակութային ժառանգությունԱմփոփում
Լեռնային Ղարաբաղի մարզային գրադարանը խորհրդային շրջանում
տարածաշրջանի մշակութային, կրթական և գաղափարական քաղաքականության հիմնական օղակներից մեկն էր։ Նրա ձևավորումն ու զարգացումը սերտորեն կապված են եղել ինչպես պետական մշակութային ծրագրերի, այնպես էլ Արցախի բնակչության կրթամշակութային պահանջների հետ։ Հոդվածի նպատակն է վերլուծել մարզային գրադարանի դերը՝ որպես կրթամշակութային և հանրային հիշողության ինստիտուտ՝ բացահայտելով դրա գործունեության կառուցվածքը, հիմնական ուղղությունները և ազդեցությունը հանրային գիտակցության վրա։