ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
DOI-:
https://doi.org/10.52027/18294685-kmr2024.1Բանալի բառեր-:
Ռումինիայի հայ համայնք, հայ մամուլ, սփյուռքահայ տպագիր-մշակութային ժառանգությունԱմփոփում
Սույն հոդվածի նպատակն է լուսաբանել ու արժևորել Ռումինիայի հայ մամուլը, դրա դերն ու առաքելությունը, ռումինահայ համայնքի կյանքում արծարծված թեմաները և հարակից այլ հարցեր։ Պատմական անդրադարձ է կատարվել նաև նշյալ երկրի հայ համայնքին։
Հոդվածում առաջադրված խնդիրներն են ռումինահայ մամուլի ազգապահպան դերի և նշանակության կարևորումը հայոց ինքնության, լեզվի, մշակույթի և պատմության, ինչպես նաև այդ համայնքի ու Մայր հայրենիքի միջև առնչությունների ու փոխգործակցության տեսանկյունից։
