Ընթերցանությունը և գրադարանը  Հովհաննես Թումանյանի կյանքում

Հեղինակներ

  • ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ Հեղինակ

DOI-:

https://doi.org/10.52027/18294685-osg2023.sp

Բանալի բառեր-:

Հովհաննես Թումանյան, ինքնակրթություն

Ամփոփում

Համաշխարհային գրականության մեջ քիչ չեն անվանի այն գրողները, որոնք համալսարաններ և նույնիսկ դպրոցներ 
չեն ավարտել, սակայն ընթերցանության շնորհիվ հասել են ինքնակրթության այնպիսի մակարդակի, որ իրենց գրական ժառանգությամբ վիթխարի ազդեցություն են ունեցել հասարակությունը կրթելու գործում։ Հովհաննես Թումանյանը նրանցից մեկն էր։ Այդ մասին հավաստում է գրողի անձնական գրադարանը, որը նա ստեղծել է՝ 3 գրքից դարձնելով 10.000։ Գրքերի ընթերցանությունը, ընտ
րությունը վկայում են գրողի գեղարվեստական ճաշակի և գիտական այն հետաքրքրությունների շրջանակը, որով կարելի է 
դաստիարակել ցանկացած հասարակության։ Գիրքը Թումանյանի համար նաև ստեղծագործական ներշնչանքի աղբյուր էր։ 
Նա աշխարհի այն եզակի գրողներից է, որը բանաստեղծություն է նվիրել իր գրադարանին և դրանով բոլոր ժամանակների սերունդներին մղել գրքի արժեքի գնահատման ու սիրո։ 

Հեղինակի կենսագրությունը

  • ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ , ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ

    Սուսաննա Հովհաննիսյան ՝ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, դոցենտ, գրականագետ։ Գիտահետազոտական աշխատանքները 
    տպագրվում են 1981 թ.-ից։ 
    Հայերեն, ռուսերեն և անգլերեն 15 մենագրությունները, բուլղարերեն, լատիշերեն, պարսկերեն և այլ լեզուներով 400-ից ավելի հոդվածները լույս են տեսել Հայաստանում, Կանադա
    յում, Իտալիայում, Ավստրիայում, Չեխիայում, Բուլղարիայում, Լատվիայում և այլուր։ Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային գիտաժողովների։ Հաղթող է ճանաչվել արդյունավետ գիտաշխատողների «ՀՀ լավագույն հարյուրյակ» մրցույթում (2016, 2017, 2018, 2019, 2021)։ Գոգոլի անվան միջազգային գրական մրցույթի դափնեկիր է։ Արժանացել է «Լավագույն դասախոս» (Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ), «Լավագույն ամբիոնի վարիչ» կոչումների, պարգևների, շքանշանների, ՀՀ նախագահի մրցանակի (14.08.2020 թ.)։ 

first page of the article

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-11-11

Թողարկում

Բաժին

Հոդվածներ

Ինչպես մեջբերել

Ընթերցանությունը և գրադարանը  Հովհաննես Թումանյանի կյանքում. (2023). Բանբեր Հայաստանի գրադարանների, 6(1), 97-100. https://doi.org/10.52027/18294685-osg2023.sp

Նմանատիպ հոդվածներ

1-10 of 13-

Դուք կարող եք նաև սկսել նմանության խորացված որոնումը այս հոդվածի համար: